Սեքսոլոգիա
Ձեռնաշարժությունը հասուն տարիքում
Հասուն տարիքում ձեռնաշարժությունը հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ձեռնաշարժությամբ սկսում են զբաղվել դեռևս պատանեկան հասակից, կանայք այդ միջոցին դիմում են ավելի ուշ տարիքում, հիմնականում սեռական կյանքի փորձ ձեռք բերելուց հետո:
Հասուն տարիքում ձեռնաշարժությունը լինում է մի քանի տեսակի: Ամենահաճախ հանդիպող տեսակը դա այսպես կոչված փոխարինող ձեռնաշարժությունն է: Ձեռնաշարժությունը այս դեպքում կարծես թե փոխարինում է սեռական զուգընկերոջը/ուհուն, երբ վերջինս ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ: Սովորաբար այս տեսակի մաստուրբացիան բնորոշ է ուժեղ սեռական կոնստիտուցիա ունեցող անձանց, ովքեր ծանր են տանում սեռական ձեռնպահությունը, այսինք սեռական կյանքի բացակայությունը: Բժշկական տեսանկյունից այս տեսակի մաստուրբացիան համարվում է ֆիզիոլոգիական, այնպես որ որևէ տեսակի բուժական միջամտության կարիք այստեղ չկա:
Հասուն տարիքում հանդիպող հաջորդ տեսակի ձեռնաշարժությունը կպչուն-սևեռուն ձեռնաշարժությունն է: Սրա բնորոշ կողմը կպչունությունն է, այսինքն կամքին հակառակ ներքին հարկադրող մղում կա, որը ստիպում է անձին զբաղվել ձեռնաշարժությամբ: Նույնիսկ ամուսնանալուց հետո ձեռնաշարժությունը չի դադարում և անգամ սեռական ցանկության, էրեկցիայի և օրգազմի բացակայությունը պատճառ չի դառնում դրանից ազատվելու: Հիվանդը զբաղվում է ձեռնաշարժությամբ ինքն էլ չհասկանալով թե ինչու, ինչի համար: Այս տեսակի ձեռնաշարժությունը համարվում է հիվանդագին և հանդիպում է փսիխոտիկ խանգարումների ժամանակ իբրև հիմնական հիվանդության նշաններից մեկը:
Ամուսնացած տղամարդկանց և հատկապես կանանց ձեռնաշարժությունը միշտ չէ, որ հիվանդագին բնույթ է կրում: Այսպես, օրինակ, կանայք, ովքեր սեռական հարաբերության ընթացքում չեն հասնում օրգազմի, սեռական լարվածության ծանր զգացումից ազատվելու նպատակով դիմում են ձեռնաշարժության և այս դեպքում այդ ձեռնաշարժությունը ոչ մի դեպքում հիվանդագին համարել չի կարելի: Կամ օրինակ, սեռական կոնստիտուցիաների անհամապատասխանության դեպքում բարձր սեռական կոնստիտուցիա ունեցող զուգընկերը դիմում է ձեռնաշարժության, որպեսզի լրացնի սեռական պահանջի «ավելցուկը»: Սա նույնպես հիվանդագին չէ:
Կանայք, ովքեր դիմում են ձեռնաշարժության` սեփական սեքսուալությունը հայտնաբերելու կամ սեքսուալ ինքնության ինքնաբացահայտման նպատակով դարձյալ ֆիզիոլոգիական սահմանների մեջ են:
12.10.2012 GOR
07.02.2016
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի AVIK, բարև Ձեզ: Հնարավոր է բշտիկներն ալերգիկ բնույթի են: Ալերգիա կարող է առաջանալ ոչ բնական ծագում ունեցող ներքրնաշորերից, կամ, եթե օգտագործում եք պահպանակ` լատեքսից: Փորձեք զերծ մնալ ալերգենների հետ շփումից: Եթե որոշ ժամանակ անց դրանք ինքնուրույն չանցնեն, հարկավոր է դիմել ուրոլոգի, միգուցե այլ խնդիր է: Կարող եք կատարել լվացումներ երիցուկի թուրմով:
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
AVIK
12.10.2015
Մեդ-Պրակտիկ
06.07.2015
Հարգելի Tigran, բարև Ձեզ: Խոսքը էրեկտիլ դիսֆունկցիայի մասին է, որը կարող է ունենալ օրգանական և հոգեբանական պատճառներ: Ձեզ մոտ օրգանական խնդիր չկա, քանի որ ձեռնաշարժությամբ զբաղվելիս էրէկցիա դիտվում է: Ամենայն հավանականությամբ խնդիրն ունի հոգեբանական ծագում: Ցանկալի է դիմել նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի, համապատասխան բուժում ստանալու համար:
Tigran
13.06.2015
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի Armen, եթե Դուք օգտագործել եք պահպանակ ` Ձեր նշած երևույթները կարող են լինել լատեքսից առաջացած ալերգիկ ռեակցիայի հետևանք: Եթե չեք օգտագործել, ապա հնարավոր է դրանք լինեն բորբոքման կամ որևէ ինֆեկցիոն հիվանդության նշաններ: Խորհուրդ ենք տալիս դիմել մաշկաբան-վեներոլոգի:
Armen
01.11.2014
Nune
10.10.2014
Nune
10.10.2014
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի Նունե, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:
nune
26.03.2014
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
29.01.2014
Հարգելի Vardan, բարև Ձեզ, գրգռման ժամանակ տղամարդու սեռական օրգաններում տեղակայված մանր գեզձերը արտազատում են հատուկ նյութ, ինչն էլ ապահովում է Ձեր նշած խոնավացումը: Այնպես որ, անհագստանալու կարիք չկա: Դա բնականոն ֆիզիլոգիական պրոցես է:
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Vardan
28.01.2014
Մեդ-Պրակտիկ
23.01.2014
Հարգելի Vardan, բարև Ձեզ, դա նորմալ երևույթ է:
vardan
17.01.2014
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
16.12.2013
Հարգելի GAGO, նախ՝ պետք է նշել, որ իմպոտենտ բառը հանված է շրջանառությունից: Խոսքը ամենայն հավանականությամբ էրեկցիայի/պոտենցիայի խանգարման մասին է, որի առաջացմանը նպաստում են հոգեբանական և օրգանական գործոնները: Էրեկցիայի օրգանական խանգարման ժամանակ տղամարդը չի կարող զբաղվել ձեռնաշարժությամբ, քանի որ այս դեպքում ամբողջովին խանգարվում է առնանդամի արյան շրջանառությունը, ինչը չի դիտվում էրեկցիայի հոգեբանական խանգարման ժամանակ: Հետևաբար, կարելի է եզրակացնել որ տվյալ օրինակի դեպքում էրեկցիայի խանգարումը հոգեբանական բնույթի է, որը պահանջում է սեքսոլոգիական բուժում:
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
GAGO
14.12.2013
Աննա
03.07.2013
Մեդ-Պրակտիկ
29.06.2013
Հարգելի Աննա, բարև Ձեզ, արտաքին սեռական օրգանների ձեռնաշարժությունը ոչ մի ընդհանուր կապ չունի կուսաթաղանթի հետ, այն կարելի է վնասել միայն կոպտորեն հեշտոցի մեջ մտնելու դեպքում, որը, կարծում ենք, այս պարագայում բացառվում է։ Կարող եք կարդալ նաև հետևյալ հոդվածը. https://www.med-practic.com/arm/346/13486/article.more.html
Աննա
26.06.2013
Qristine
14.02.2013
Բժիշկ-սեքսոլոգ Նարինե
14.02.2013
Մեդ-Պրակտիկ
12.02.2013
Qristine
10.02.2013
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
03.01.2022
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
10.12.2021
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
02.11.2021
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
13.10.2021
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
08.09.2021
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
30.08.2021
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
16.06.2021
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
04.06.2021
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
24.05.2021
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
01.04.2021
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
26.03.2021
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
18.03.2021
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
18.03.2021
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
03.03.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ